«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան և ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է մերսիսայդցիների՝ Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (2-5) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։
«Մենք խոսում ենք իսկական մեծության մասին։ Մոդրիչն ու Բենզեման, օրինակ, բոլորովին այլ մակարդակի վրա են, քան մյուս ֆուտբոլիստները:
Ահա թե որտեղ է իրական փորձությունը: «Լիվերպուլը» կատարյալ մեկնարկեց, բայց դրանից հետո «Ռեալը» մտավ խաղի մեջ և տիրեց խաղի ընթացքին:
Ցանկացած թիմում, որը հինգ գոլ է բաց թողել, պետք է վերլուծել կատարվածը»,- ասել է Ջերարդը BT Sport-ին:
Պատասխան խաղը կկայանա մարտի 15-ին՝ Մադրիդում։
























































