«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի խփած գոլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղի 14-րդ րոպեին պատմական էր։
Սալահի համար այս գոլը 42-րդն էր եվրագավաթներում «կարմիրների» համար, ինչը թույլ տվեց դառնալ անգլիական ակումբի լավագույն ռմբարկուն եվրոպական մրցաշարերում։
Եգիպտոսցուն հաջողվել է առաջ անցնել «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդից, որն ակումբի կազմում 41 գոլ է խփել եվրոպական մրցաշարերում:
Նշենք, որ վիճակագրությունը հաշվի է առնում նաև որակավորման փուլում խփած գոլերը։
























































