Աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով Սալահը հավասարվեց Դրոգբային։
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայում խփեց իր 44-րդ գոլը։
Եգիպտոսցին գոլի հեղինակ է դարձել 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ առաջին խաղում՝ 14-րդ րոպեին գրավելով մադրիդցիների դարպասը։
Ըստ OptaSports-ի, Սալահը կրկնել է Դիդյե Դրոգբայի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով աֆրիկացի խաղացողների շրջանում. երկուսն էլ այժմ ունեն 44 գոլ և այս ցուցանիշով կիսում են առաջին տեղը: Սամուել Էտո’Օ-ն (30) երրորդն է այս ցուցանիշով, Սադիո Մանեն չորրորդն է (27), իսկ Ռիյադ Մարեսը՝ հինգերորդը (19):