«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը «ՌԲ Լայպցիգի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից առաջ պատասխանել է Չեմպիոնների լիգայում «քաղաքաբնակների» հետ այս գավաթի բացակայության պատճառով իր վրա ճնշում գործադրելու մասին հարցին։
«Անհնար է ամեն տարի, երեք-չորս անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան։ Եթե, իհարկե, քո թիմը «Ռեալը» չէ։
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն այդքան ճնշում է գործադրում իմ վրա։ Երբ ես եկա Անգլիա, չէի մտածում, որ ամեն տարի պետք է հաղթեմ Պրեմիեր լիգան»,- ասել է Գվարդիոլան Marca-ին։
«ՌԲ Լայպցիգ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 22-ին, Լայպցիգում։