Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլին» հաղթելուց հետո (5-2) կիսվել է իր կարծիքով.
«Այսպիսի հաղթանակներ տանելը հեշտ չէ, առաջին հերթին այն պատճառով, թե ինչպես սկսվեց այս հանդիպումը։ Բայց մենք չկորցրինք վստահությունը և կամաց-կամաց գնդակը հսկողության տակ առանք։ Ընդհանուր առմամբ, դա անհավանական ելույթ էր մեր թիմի կողմից:
Այս դիմակայության միայն առաջին մասն ենք խաղացել։ Այսօր մենք հաջողությունների ենք հասել, բայց պետք է պատրաստվել, որ երկրորդ խաղում պետք է շատ դիմանալ ու աշխատել։
Իհարկե, մենք չէինք սպասում, որ կսկսենք այնպես, ինչպես սկսեցինք, բայց 0-2-ից հետո ես մտածեցի անցյալ տարի «Սիթիի» հետ արտագնա խաղի մասին և հույս ունեի, որ կարող ենք նույնը անել: Ի վերջո, ավելի լավ ստացվեց… Նրանք մեզ համար խնդիրներ ստեղծեցին ձախից, բայց երբ մենք սկսեցինք ավելի լավ գործել գրոհներում, Վալվերդեին մի փոքր տեղափոխեցինք այս գոտի, որից հետո սկսեցինք ավելի լավ պաշտպանվել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































