Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկավելիս 5։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Դարվին Նունյեսը։ 10 րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Առաջին մնացած հատվածում հյուրերի դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 21-րդ և 36-րդ րոպեներին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն մադրիդյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Էդեր Միլիտաոն։
55-րդ րոպեին Կարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 4։2, իսկ 12 րոպե անց ֆրանսիացին դարձավ դուբլի հեղինակ։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին։
























































