«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի հետ կապված իրավիճակի մասին։
«Դե Բրույնեն և Լապորտը հիվանդացել են: Չգիտեմ, արդյոք նրանք կվերադառնան խաղադաշտ մինչև շաբաթ։ Դե Բրույնեն իրեն վատ է զգացել կիրակի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղից անմիջապես հետո:
Վիճակահանությունից անմիջապես հետո հասկացա, որ մեզ շատ բարդ խաղ է սպասվում։ Բոլորն էլ վաղուց գիտեն, թե ինչի է ընդունակ այս թիմը։
«Լայպցիգը» շատ ուժեղ կողմեր ունի։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ակումբին և հիանում եմ նրա ներկայացուցիչների աշխատանքով»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC-ն։
Փետրվարի 22-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Լայպցիգին»։
























































