«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Նա խելահեղ մտածելակերպ ունի։ Երբ Հոլանդը տեսնում է դարպասը, խենթանում է և շատ է ցանկանում գոլ խփել: Նա զգալիորեն առաջադիմում է և շատ լավ է աշխատում թիմի համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լայպցիգը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 20-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: