Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն նշել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Պորտու» դիմակայության ֆավորիտին։
«Պորտուն» այս փուլում ամենավտանգավոր մրցակիցներից է։ Պորտուգալացիներին ֆավորիտ եմ համարում միլանցիներ հետ դիմակայությունում։
Ներաձուրիների համար առաջիկա հանդիպումները շատ բարդ են լինելու։ Բայց ես հույս ունեմ, որ կսխալվեմ, ինչպես իմ կանխատեսումների մեծ մասում»,- ասել է Անտոնիոն FC Inter News-ին:
Առաջին հանդիպումը կկայանա Միլանում չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին: Պատասխան հանդիպումը կանցկացվի մարտի 14-ին Պորտուգալիայում։