Ավելի վաղ իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը, ով նախկինում մարզել է «Նապոլին», ակումբին համարել էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտ․ նրա կարծիքով՝ «Նապոլին» կարող է այս տարի նվաճել գավաթը։
Նման կարծիքի է նաև իտալական «Միլանի» և «Սամպդորիայի» նախկին խաղացող Ռուդ Գուլիտը, ով նույնպես տպավորված է այս մրցաշրջանում Լուչանո Սպալետիի ելույթներով։
«Ռեալ Մադրիդ, թե՞ Բավարիա․․․
Ո՛չ, Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Նապոլին» է»,- Գուլիտի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
























































