ՊՍԺ-ի ներկայացուցիչները պատրաստվում են բանակցել թիմի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ՝ գերմանացի մասնագետի ակումբ հնարավոր վերադարձի շուրջ, հաղորդում է Evening Standard-ը։
49-ամյա գերմանացին կարող է որոշակի արտոնություններ խնդրել, օրինակ՝ թիմին վերաբերող որոշումներ կայացնել առանց կողմնակի խորհրդատվության:
ՊՍԺ-ից հեռանալուց հետո Տուխելը գլխավորեց «Չելսին» և վեց ամիս անց նվաճեց Չեմպիոնների լիգան։ Այս մրցաշրջանի սկզբում մարզիչը հեռացվեց անգլիական ակումբից, ուստի նա դեռևս առանց աշխատանքի է։
Նշվում է նաև, որ փարիզցիների ղեկավարությունում ոչ բոլորն են պաշտպանում գերմանացի մասնագետի հետ վերհամագործակցելու գաղափարը։