ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատրաստ է տեղափոխվել «Ռեալ» միայն այն դեպքում, եթե մադրիդյան ակումբը պայմանագիր կնքի իր թիմակցի՝ պաշտպան Աշրաֆ Հակիմիի հետ, հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինների» ղեկավարությունն արդեն տեղյակ է ֆրանսիացու ցանկության մասին և պատրաստ է դիտարկել նրանց ձեռք բերելու տարբերակները։
Հակիմին «Ռեալի» սամ է և 2015-2020 թվականներին խաղացել է մադրիդյան ակումբի համակարգում։
Մարոկկացու և փարիզցիների միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
24-ամյա Մբապպեի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։