«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն երկրի հյուսիսում տեղի ունեցած կորոնավիրուսային համաճարակի պատճառով չկարողացել ձեռք բերել Ռուսաստանի վիզա Իտալիայում:
Metaratings.ru-ի փոխանցմամբ ՝ կորոնավիրուսի պատճառով Դել Պիերոն չի կարողացել այցելել Իտալիայում Ռուսաստանի Դաշնության երկու գլխավոր հյուպատոսություններից որևէ մեկը, որոնք տեղակայված են պետության հյուսիսում ՝ Միլանում և Ջենովայում:
Այս կապակցությամբ Դել Պիերոն և նրա շրջապատը որոշեցին Մոսկվա մեկնել այլ ճանապարհով․ նրանք Լոս Անջելեսից մեկնել են Երևան ՝ Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալու համար:
Դել Պիերոյի համար Ռուսաստանի վիզա ստանալու կարգը հաջող է ընթացել: Նյութի հրապարակման պահին մեկնաբան Նոբել Առուստամյանը տեղեկացրեց, որ նրանք, «Յուվենտուսի» նախկին հարձակվողի հետ միասին, Երևանից մեկնել են Մոսկվա:
Մինչ այդ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ նախկին ֆուտբոլիստի այցի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի։
Դել Պիերոն Մոսկվա կժամանի հինգշաբթի, փետրվարի 27-ին, «RB» 2-րդ միջազգային մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի կունենա «Բարվիխա Luxury Village» ռեստորանում: Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը կլինի բարեգործական աճուրդը, որի բոլոր հավաքագրած միջոցները փոխանցվելու են Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին: Հիմնական աճուրդի լոտը ընթրիքն է «Յուվենտուսի» լեգենդար նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի հետ:
Բացի Դել Պիերոյից, երկրորդ RB միջազգային մրցանակաբաշխության հյուրերն են լինելու Ռուսլան Նիգմատուլինը, Ալեքսեյ Նեմովը, Վյաչեսլավ Մալաֆեևը, Սվետլանա Խորկինան, Սերգեյ Շուբենկովը, Աննա Չակվետաձեն, Ալենա Վոդոնևան և այլոք:
Երկրորդ RB միջազգային մրցանակին ներկա կլինեն Comedy Club-ից Պավել Վոլյան և Մարինա Կրավեցը, կատակերգակ Միխայիլ Շաթսը, վիդեո բլոգեր Եվգենի Սավինը և Match TV-ի մեկնաբան Կոնստանտին Գենիչը:
Հիշեցնենք, որ Ալեսանդրո Դել Պիերոն իր instagram-ի story-ում կիսվել է տեսանյութով` բարի լույս մաղթելով Երևանին։