Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու հանդիպում։ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին», իսկ «Բրյուգեն»՝ «Բենֆիկային»։
Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման 63-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ադեյեմին։ Ի դեպ, այս թիմերը միմյանց դեմ առաջին անգամ խաղացին եվրոպական մրցաշարերում։
Իսկ ահա «Բենֆիկան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Բրյուգեին»՝ 2-0 հաշվով։ Հանդիպան 51-րդ րոպեին 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժոաու Մարիոն։ Խաղավերջում հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ներեսը։
Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 7-ին։