Հինգշաբթի, փետրվարի 26-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև: Հանդիպումը կայացավ Մադրիդում և ավարտվեց հյուրերի 1։2 հաշվով հաղթանակով:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձավ երկրորդ մարզիչը, ով Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում երկու անգամ հաղթել է«Ռեալին»:
Ավելի վաղ նման հաջողության էր հասել Օտմար Հիտցֆելդը: Սակայն իսպանացին միակն է, ով երկու տարբեր թիմերի հետ հաղթել է «Ռեալին» «Սանտյագո Բեռնաբեուում»:
Նա նաև ընդհանրապես 10-րդ հաղթանակը տարավ մադրիդյան ակումբի նկատմամբ, և դա 21-րդ դարում լավագույն ցուցանիշն է։