ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կարծում է, որ թիմը կարող է հաղթել «Բավարիային» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։
Առաջին խաղում փարիզցիները սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեցին մյունխենյան ակումբին։
«Հանդիպման վերջին 25 րոպեները հուսադրող են։ Հուսով եմ, որ որոշ խաղացողներ կվերականգնվեն, և երեք շաբաթից նրանք թարմ տեսք կունենան։ Ես մեծ հույսեր ունեմ։
Պատասխան հանդիպումը կկայանա երեք շաբաթից։ Եթե մենք կարողանանք խաղալ այնպես, ինչպես խաղացինք վերջին 25-30 րոպեների ընթացքում, ապա կարող ենք հույս ունենալ, որ կհաղթենք «Բավարիային»: Այս խաղում հաղթելը կարող է կամ հանգեցնել 11 մետրանոց հարվածաշարի, կամ հաջորդ փուլ դուրս գալուն»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։