Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
Միլանյան թիմի հաղթական գոլը 7-րդ րոպեին խփեց Բրունո Դիասը: Առաջին կեսի մնացած հատվածը լի չէր վտանգավոր պահերով: Երկրորդ կեսն անցավ գրեթե հավասար պայքարում: Խաղավերջում միլանյան թիմը կարողացավ մեկ-երկու վտանգավոր պահ ստեղծել, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին:
























































