Անգլիական «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը կարող է տեղափոխվել «Ինտեր», հաղորդում է Evening Standard-ը:
32-ամյա բելգիացին կարող է հետևել Քրիստիան Էրիկսենին, ով այս ձմռանը տեղափոխվեց «Ինտեր»:
Հաղորդվում է, որ Էրիկսենը Վերտոնգենին խորհուրդ է տվել միանալ իտալական ակումբին:
Հիշեցնենք, որ բելգիացու պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է այս ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Վերտոնգենը մասնակցել է Պրեմիեր լիգայի 15 հանդիպման և դարձել՝ 1 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: