«Աստանա» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է մրցաշրջան-2020-ի իր հայտացուցակը` ֆուտբոլիստների խաղային համարներով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը նոր ակումբում ընտրել է 11 համարի մարզաշապիկը:
Հենց այս համարի ներքո է Բարսեղյանը հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, ինչպես նաև նախկինում հանդես եկել տարբեր ակումբներում` «Վարդարում», «Կայսարում»: