Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Բոլոնիային»: Գործող չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման 19-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը:
Հանդիպումից առաջ Ռոնալդուին է հանձնվել 700-րդ գոլի համար հատուկ պատրաստված խաղաշապիկը:
26-րդ րոպեին Դանիլոն հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկից մոտ 9 րոպե անց Պյանիչը գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 22 միավորով առաջինն է, «Բոլոնիան» 9 միավորով Ա սերիայի 12-րդ հորիզոնականում է: