Հայտնի դարձավ «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանի վնասվածքի մանրամասները, ով Չեմպիոնների լիգայի 1/8-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում (0։3) 67-րդ րոպեին ստիպված եղավ հեռանալ խաղադաշտից:
«Կոմանը փոքր վնասվածք ունի, նա բաց կթողնի թիմային մարզումները մոտ հինգ օր», — մեջբերում է գերմանական ակումբի գլխավոր մարզչիչ Հանս-Դիտեր Ֆլիկին ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, Կոմանը բաց կթողնի Բունդեսլիգայի հանդիպումը «Հոֆենհայմի» դեմ խաղում, որը կկայանա փետրվարի 29-ին: Հանիպման մեկնարկը՝ 18։30 Երևանի ժամանակով։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Հոֆենհայմի» հաղթանակը գնահատում է 8,4 գործակցով, «Բավարիայի» հաղթանակը ՝ 1,33, իսկ ոչ ոքին՝ 5,8։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, խփել 5 գոլ: