«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իր թիմի տարած հաղթանակը «Չելսիի» նկատմամբ (3-0):
«Շնորհավորում եմ թիմին, դա հիանալի էր: Մենք հսկայական քայլ կատարեցինք դեպի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Մնում է միայն լրացնել դիմակայությունը Մյունխենում: Վստահ եմ, որ թիմը հաջող հանդես կգա:
Թվում է, թե Լոնդոնը «Բավարիայի» սիրելի քաղաքն է. 2013-ին մենք այստեղ նվաճեցինք Չեմպիոնների լիգան, մի քանի ամիս առաջ մենք 7:2 հաշվով հաղթեցինք «Տոտենհեմին», իսկ այժմ ունենք ևս մեկ խոշոր հաջողություն»,- եջբերում է Ռումենիգեին ակումբի պաշտոնական կայքը: