«Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստ Նարեկ Սիմոնյանն, ինչպես հայտնի է, ճանաչվել է ՈւԵՖԱ-ի For Players նախագծի նոյեմբեր ամսվա «Լավագույն Ուսանող»
Եվ ահա Նարեկն արդեն ստացել է իր նվերները` հավաստագիր և Չեմպիոնների լիգայի 2021թ. եզրափակիչի գնդակ։
«Սակայն սա դեռ ամենը չէ. Նարեկի նպատակն է հաղթել Եվրոպա լիգայի 2022/23 եզրափակիչ խաղի տոմսը։ Ուստի, անհրաժեշտ է մրցաշրջանի արդյունքներով բոլոր մասնակիցների շրջանում զբաղեցնել առնվազն 2-րդ տեղը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ UEFA For Players նախագիծն իրենից ներկայացնում է 8 տեսական մոդուլից բաղկացած կուրս, որով խաղացողները ուսումնասիրում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար կենսական հարցերը դաշտից դուրս, ինչպես օրինակ` ֆինասների տնօրինում, ինչով զբաղվել կարիերայի ավարտից հետո և այլն:
Նարեկ Սիմոնյանը մեկ ամսում անգլերենով անցել է գրեթե ամբողջ կուրսը ու շրջանցել Մադրիդի «Աթլետիկոյից» ու իտալական «Նապոլիից» իր մրցակիցներին:
























































