Իտալիացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն արձագանքել Ա Սերիայի 18-րդ տուրի խաղում «Յուվենտուսի»՝ «Նապոլիից» կրած պարտությանը (1:5).
«Յուվենտուսը» ձախողել է իր անցկացրած յուրաքանչյուր խաղ։ Միայն «Լացիոյի» դեմ բացառություն եղավ։
Բաց թողած հինգ գնդակը՝ դա «Լեչեի», «Ուդինեզեի», «Կրեմոնեզեի» դեմ հաղթանակած խաղերի արդյունքն է՝ ցուցադրելով սարսափելի ֆուտբոլ։
Գալեոնեին (Ջովանի Գալեոնե — իտալացի մարզիչ) լսելը, ով անընդհատ ասում է, որ Ալեգրին մերժել է Մադրիդի «Ռեալի», «Չելսիի» և այլ ակումբների առաջարկները, հիմարություն է: Նրան լսելն իմաստ չունի։ Սպալետին ավելի քիչ է հաղթել, քան Ալեգրին, բայց նա հանճար է»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Сalciomercato-ն։