«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի և ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի կոնֆլիկտը։
Հյոնեսը նախկինում ասել էր, որ Տուխելը միայն խաղացողներ է գնում, բայց չի զարգացնում երիտասարդ խաղացողներին։
Մյունխենցիների գլխավոր մարզիչը հերքել է Հյոնեսի խոսքերը՝ ընդգծելով, որ այդ խոսքերը վիրավորում են նրան։
«Եթե Ուլի Հյոնեսը հայտարարություն աներ, իսկ նրան ոչ ոք չէր հարցրել, այսպիսի աղմուկ ընդհանրապես չէր լինի: Մեջբերում եմ Օլիվեր Կանին լեգենդար հարցազրույցից՝ «Ինձ դա չի հետաքրքրում»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։