«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի` «Վեսթ Հեմի» հետ խաղում (3:2):
Եգիպտացու համար սա 15-րդ գոլն էր ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում և 69-րդը` «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր-լիգայում անցկացրած խաղերում:
Այսպիսով, Սալահը հավասարվել է Լուիս Սուարեսին: Նրանք այս ցուցանիշով կիսում են 4-րդ հորիզոնականը:
«Կարմիրների» կազմում ԱՊԼ-ում ավելի շատ գոլեր են խփել միայն Մայքլ Օուենը (118), Սթիվեն Ջերարդը (120) և Ռոբի Ֆաուլերը (128):
⚽ – Mohamed Salah scores to move joint-fourth alongside Luis Suárez (69) in Liverpool’s leading Premier League goalscorers
— Gracenote Live (@GracenoteLive) February 24, 2020
128 – Robbie Fowler
120 – Steven Gerrard
118 – Michael Owen
69 – Luis Suárez
69 – Mo Salah (+1)#LIVWHU #PL