«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին պատասխանել է «Յուվեի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի՝ իր մասին ասած խոսքերին։
«Անհնար է հրաժարվել ֆավորիտի դերից, քանի որ զգալի ներդրումները վերադարձնում են միայն Սկուդետտոյի համար պայքարելով և Չեմպիոնների լիգայում հաղթելով։ Քողարկվելու համար գլխարկ կամ կեղծ մորուք դնելն անիմաստ է. ակնհայտ է, որ ինչ-որ չորրորդ տեղ չի գոհացնի «Յուվենտուսին»։
Ո՞վ է ավելի լավը՝ ե՞ս, թե՞ Ալեգրին։ Չգիտեմ։ Նա լավագույնն է, որովհետև դրա մասին խոսում են նրա նվաճումները։ Ես իսկապես խոնարհվում եմ նրա նվաճումների առջև»,- Սպալետիի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։