«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Նապոլիի» դեմ վաղը կայանալիք խաղի մասին։
«Պետք է տեխնիկապես լավ խաղանք լիգայի լավագույն թիմի դեմ։ Մեզ հիանալի սպորտային երեկո է սպասվում, այլ ոչ թե որոշիչ խաղ ինչ-որ բանի համար պայքարում։
Շատ եմ հարգում Լուչանո Սպալետիին, նա շատ զվարճալի է, և մենք ժամանակ առ ժամանակ վիճում ենք տարբեր թեմաներով»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն։