Առաջիկա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է փորձել գնել «Բարսելոնայի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և պատրաստ է նրա համար առաջարկել ավելի քան 80 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաները» վերջին շաբաթներին ակտիվացրել են իրենց հետաքրքրությունը ուրուգվայցի ֆուտբոլիստի նկատմամբ։ Ընդգծվում է, որ Արաուխոն ներկայումս բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, սակայն ֆուտբոլիստի շրջապատը կասկածում է դրա իրագործելիությանը, քանի որ անգլիական ակումբը կարող է ավելի բարենպաստ ֆինանսական պայմաններ առաջարկել։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: