Սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը կարիերան կշարունակի Երևանի «Ալաշկերտում»: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
28-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հունվարից հանդես էր գալիս «Փյունիկում»: Նենադովիչը «Ալաշկերտում» խաղացել է նաև 2017-2019 թվականներին:
Հիշեցնենք, որ առաջնության գարնանային հատվածին երևանյան թիմը նախապատրաստվում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ: