Չարենցավանի «Վանը» սկսել է նախապատրաստությունն առաջնության երկրորդ կեսին:
«Մեր թիմը նոր մարզչական շտաբի գլխավորությամբ սկսել է նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին: Մանրամասները՝ շուտով»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ չարենցավանյան թիմը գլխավորում էր Արթուր Ասոյանը: Առաջնության երկորրդ կեսից առաջ «Վանը» 5-րդ տեղում է 27 միավորով: