Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել հոլանդական ՊՍՎ-ի կազմում: ԶԼՄ-ները հայտնում են, որ Էյնդհովենը ներկայացնող ակումբը ցանկանում է համաձայնության գալ 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:
Այդուհանդերձ, հոլանդական ակումբում չեն ցանկացել մեկնաբանել այս տեղեկատվությունը.
«Մենք երբեք չենք մեկնաբանում ակումբի տրանսֆերային նորությունների հետ կապված տեղեկությունները»,- ակումբի մամուլի քարտուղարության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը կրասնոդարյան ակումբի սան է, որի կազմում հանդես է գալիս 2018 թվականին: 2021 թվականին Սպերցյանը նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: