Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հունվարին կարող է տեղափոխվել ՊՍՎ, հայտնում է РБ Спорт
Ըստ աղբյուրի՝ հոլանդական ակումբի ներկայացուցիչները պլանավորում են հունվարին բանակցել «Կրասնոդարի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան է և հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: