ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է թիմի հարձակվող Լեո Մեսսի մասին։ Արգենտինացին ԱԱ 2022-ից հետո առաջին անգամ էր հանդիպման մասնակցում ֆրանսիական ակումբի կազմում։ Մեսսին Լիգա 1-ի 18-րդ տուրի «Անժեի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ, իսկ ՊՍԺ-ն հաղթել է 2։0 հաշվով։
«Այսօր մենք նորից տեսանք աշխարհի լավագույն խաղացողին։ Լեոն ցանկանում էր խաղալ, նա վերադարձավ ֆիզիկապես առողջ, և երբ նա մեզ հետ է խաղադաշտում, մենք երաշխավորված շանսեր ունենք։ Երբ Մեսսին մեզ հետ է, շատ բան է փոխվում։ Նա ուրախ է, որ նվաճել է այն միակ տիտղոսը, որը պակասում էր։ Նա կարողացավ անցկացնել ամբողջ հանդիպումը, դա շատ լավ է»,- Գալտիերի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։
ՊՍԺ-ն ունի 44 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։