«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է Եվրո-ի կամ ԱԱ-ի եզրափակիչ փուլում խաղալու ցանկության մասին։
— Հավատու՞մ ես, որ երբևէ կխաղա՞ս աշխարհի առաջնությունում կամ Եվրոյում:
—Իհարկե։ Չնայած Եվրոյում մեզ լուրջ խումբ է բաժին հասել՝ Խորվաթիա, Թուրքիա, Ուելս, Լատվիա։
Բայց ես հավատում եմ և իսկապես ուզում եմ դա: Բացի այդ, խոսակցություններ կան այն մասին է, որ աշխարհի առաջնությունում և Եվրոյում թիմերի քանակը կարող է ավելանալ։
Այս երազանքը կապրի ինձ հետ մինչև վերջ և երբեք չի անհետանա: Մենք պետք է հավատանք,- Բայրամյանի խոսքն է մեջբերել Match TV-ն։
























































