29-ամյա ռուս կիսապաշտպան Ռոման Ջիգկաևը երկկողմանի համաձայնությանբ խզել է պայմանագիրը «Վեստ Արմենիայի» հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ջիգկաևը 2019 թվականից է հանդես գալիս հայկական ակումբում: «Վեստ Արմենիան» նորանոր հաջողություններ է մաղթել ֆուտբոլիստին: