Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է «Ալաշկերտից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Անդրանիկ Ոսկանյանի հետ պայմանագիրը: Շնորհակալություն ենք հայտնում փորձառու պաշտպանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»: