«Կրասնոդարի«» նախկին ֆուտբոլիստ Մաքսիմ Դեմենկոն խոսել է թիմի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ հոլանդական ՊՍՎ հնարավոր տեղափոխության մասին։
«Դուք պետք է հասկանաք, թե ինչ է ուզում Սպերցյանը՝ մնալ «Կրասնոդարում», թե հեռանալ ակումբից։ Գուցե ՊՍՎ-ն ավելի շատ գումար է առաջարկում, քան «Կրասնոդարը»։
Եթե Էդուարդը պատրաստվում է մնալ ռուսական ակումբում, ուրեմն պետք է հասկանա, որ մոտ ապագայում եվրոպական մրցաշարեր չեն լինի։
Կարծում եմ՝ ՊՍՎ-ն Սպերցյանի համար տրամպլին է, քանի որ սա թոփ թիմ չէ»,- Դեմենկոյի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։