ՊՍՎ-ն ակտիվորեն հետևում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին:
Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, հոլանդական ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են Հայաստանի հավաքականի 22-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։
Սպասվում է, որ կողմերը կհանդիպեն հունվարին՝ քննարկելու Սպերցյանի հնարավոր տրանսֆերը, սակայն ինքը՝ խաղացողը, մտադիր չէ ձմռանը լքել ներկայիս ակումբը։
Սպերցյանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը, Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։