Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կշարունակի հանդես գալ ղազախական «Աստանայում»: Կողմերի միջև նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի մրցաշրջանի ավարտը:
Այս մասին հայտնում է ղազախական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Կամոն ղազախական ակումբին միացել է 2022 թվականի սկզբին և առաջին իսկ մրցաշրջանում օգնել է «Աստանային» դառնալ երկրի չեմպիոն: