«Փյունիկի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը մեկնաբանել է Հայաստանի գործող չեմպիոնի կազմ տեղափոխությունը.
«Ուրախ եմ «Փյունիկի» հետ պայմանագիր կնքելու ու իմ ճանապարհը հենց այս թիմի հետ շարունակելու կապակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մինչև օրս եղել են իմ կողքին ու շարունակում են աջակցել ինձ: Առջևում լավագույն ժամանակներն են, կհանդիպենք 2023-ին«: