Կիսապաշտպան Արաս Օզբիլիզը հեռանում է «Փյունիկից»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Օզբիլիզը «Փյունիկին» միացել է 2019 թվականի ամռանը և թիմում անցկացրել է 31 պաշտոնական խաղ ու դարձել 7 գոլի հեղինակ։
«Ստացած վնասվածքները խանգարեցին Արասին ցուցադրելու իր ողջ կարողությունն ու անհրաժեշտ խաղային պրակտիկա ունենալ, սակայն երբ նա խաղադաշտ է դուրս եկել, միշտ ներդրել է իր ողջ ուժերն ու օրինակելի եղել իր թիմակիցների համար։ Շնորհակալություն, Արաս՝ «Փյունիկում» անցկացրած ժամանակի համար։ Մենք կկարոտենք քեզ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով 32–ամյա ֆւոտբոլիստը կարիերան կշարունակի երևանյան մեկ այլ թիմում՝ «Ուրարտուում»։