22-ամյա ռուս պաշտպան Ալեքսանդր Նեստերովը խզել է պայմանագիրը «Նոայի» հետ՝ երկկողմանի համաձայնությամբ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: