«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարել է կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ի և կիսապաշտպան Արտակ Դաշյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 1,5 տարով:
Դաշյանը մեր թիմին միացել է այս տարվա հունվարին՝ օգնելով «Փյունիկին» նվաճել Հայաստանի չեմպիոն կոչումն ու մեծ ավանդ ունենալով եվրոգավաթներում թիմի հաջող ելույթներում:
Մեր թիմի «շարժիչը» մնում է մեզ հետ»,- գրված է հայտարարության մեջ։
























































