«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը խոսել է Չեմպիոնների լիգայում «Նապոլիի» և Իսպանիայի առաջնության «Ռեալի» դեմ առաջիկա խաղերի մասին:
«Պատրա՞ստ ենք «Նապոլիի» և «Ռեալի» դեմ խաղերին: Իհարկե: Ես հավատում եմ մեր խաղին: Մեզ սպասում են հիանալի հանդիպումներ, թիմում բոլորը ցանկանում են առավելագույն արդյունք հասնել այս խաղերում, և մենք միշտ ցանկանում ենք, որ 100%-ով պատրաստ լինենք հանդիպումներին:
Միշտ պարտություններ կլինեն, քանի որ դա ֆուտբոլ է, բայց մենք ցանկանում ենք ցույց տալ «Բարսելոնայի» լավագույն տարբերակը այս խաղերում:
Ավելի վաղ «Բարսելոնան» հրապարակել էր Չեմպիոնների լիգայի «Նապոլիի» դեմ խաղի հայտացուցակը: