Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՖՖ-ն ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ տեղում՝ իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երրորդում՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
«Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մխիթարյանի լուսանկարն ու գրել․
«Շտկման կարիք կար․․․»։