Այսօր հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:
Լրագրողների և ակումբի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում 2022 թվականի լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է («Փյունիկ»), իսկ լավագույն ֆուտբոլիստը՝ Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»):
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ինձ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին ու ակումբին, քանի որ առանց նրանց նման նվաճման չէի կարող հասնել։
Ամեն ինչի հետ մեկտեղ այս մրցանակը պարտավորեցնում է մրցաշրջանի երկրորդ հատվածում անել ամեն հնարավորն ու անհնարինն այս կոչումը հաստատելու ու մեր նպատակներին հասնելու համար»,- Եղիշե Մելիքյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։