Հայտնի է, թե Անթհոլցում ընթացող բիաթլոնի Աշխարհի առաջնության ավարտից հետո որքան գումար են վաստակել մեդալակիրները:
Աշխարհի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցների թվում առավելագույն վաստակեց Մարթա Ռոյսելանեն `99 հազար եվրո: Նրա հայրենակից Յոհաննես Բյոն դարձել է տղամարդկանց մեջ ամենաշատ վասատակած բիաթլոնիստը (90,5 հազար եվրո):
ТАСС-ի փոխանցմամբ ՝ աշխարհի առաջնությունում երկու մեդալ նվաճած ռուս Ալեքսանդր Լոգինովը, մրցաշարի ավարտին վաստակել է 46 հազար եվրո:
Անհատական մրցավազքում մրցանակներ ստանալու համար անհրաժեշտ է, որ բիաթոնիստները լինեն լավագույն քսանյակում, թիմային էստաֆետայում`լավագույն 6-ում:
Անթհոլցում անցկացվող աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 1 միլիոն 262 հազար եվրո: