Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլում ազգային հավաքականի հեռանկարների մասին։
— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու հարցում:
— Ցանկացած թիմի համար արդյունքը շատ կարևոր է, բայց չպետք է մոռանալ, որ վերջին շրջանում Հայաստանի հավաքականում շատ երիտասարդներ են հայտնվել։ Կարևոր է, որ միջազգային հանդիպումներում արագ հաղթահարեն դժվարությունները, փորձ ձեռք բերեն։ Չպետք է մոռանալ նաև արդյունքի մասին։ Եթե երիտասարդ սերնդի ձևավորման գործընթացը տեղի ունենա արդյունքի հետ միաժամանակ, ապա հիանալի կլինի։ Այնպես, ինչպես հեքիաթում։ Մեզ համար հիմա գլխավոր խնդիրը ժամանակակից ֆուտբոլին հարմարվելն է, իմ կարծիքը սա է։
— Կարո՞ղ եք Հայաստանի հավաքականին անվանել խմբի ֆավորիտը:
— Իհարկե, ոչ։ Կան ավելի հայտնի և փորձառու թիմեր, բայց քանի դեռ մրցաշարը չի սկսվել, ֆավորիտներ չկան։ Հենց խաղերը սկսվեն, կլինեն և՛ ֆավորիտներ, և՛ հետնապահներ։ Մենք բուքմեյքերներ չենք, որ գնահատենք գործակիցները։
Բերեզովսկին մարզչական կարիերան սկսել է 2020 թվականի հուլիսին՝ դառնալով Հայաստանի հավաքականի դարպասապահների մասնագետ։ 2022 թվականի նոյեմբերի 8-ին նախկին դարպասապահը նշանակվելով ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։