Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ Զիդանը դիտարկվում էր որպես Ֆրանսիայի հնարավոր գլխավոր մարզչի թեկնածու, սակայն Դիդյե Դեշամը հեռանալու մտադրություն չունի։ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը ֆեդերացիայի ղեկավարությանը համոզեց շարունակել համագործակցությունը մարզչի հետ։
Միևնույն ժամանակ, թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի ամառը, սակայն նրա ապագան մնում է կասկածի տակ, հատկապես այն բանից հետո, երբ անցյալ ամիս տնօրենների խորհուրդը, ներառյալ Անդրեա Անյելին, հրաժարական տվեց։
Ինքը՝ Զիդանը, մտադիր է գնահատել մարզչական կարիերան շարունակելու բոլոր առկա տարբերակները։